Հնարավոր է, որ Սևանի ջուրը հասել է անօրինական...

«Սևանի շուրջ ստեղծված աղմուկը օրինաչափ է և պատահականություն չէ: Իրավիճակը, որը հիմա աստեղծվել է խիստ մտահոգիչ է, բայց դա համագումարն է այն բոլորը խնդիրների, որոնք մենք տարիների շարունակ բարձրաձայնել ենք`աղտոտող նյութերի ընդունում լճի կողմից, մի քանի մաքրող կայան ուիենք, որնք միայն ջրավազանի մեխանիկական մաքրում են անում, ամբողջ հոսքաջրերը լցվում են լիճ` այն աղտոտելուվ օրագանական և անօրգանական նյութերով: Արդյունքում ունենք, այն, որ եթե այսպես շարունակենք, լճի փոխարեն ճահիճ կունենանք, քանի որ լճում ակտիվ ճահճացում է տեղի ունենում»,- այս մասին այսօր «Ինչո՞ւ է կանաչել Սևանը» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը: 

Նրա փոխանցմամբ` Սևանը բացասական բալանսի է ենթարկվել. լճի մակարդակը 2012 թվականից սկսած առնվազն 4 անգամ  իջեցվել է, բարձրացվելու փոխարեն:  Մասնագետների կաիծիքով` դա պատահականություն չէ և կարող է հետևանք լինել նաև նրա, որ ջուրը հասել է բոլոր այն կառույցների, որոնք անօրինական են, և արդեն այլ խնդիր է, թե ինչ կարող է տեղի ունենել տարբեր այլ կառույցների հետ: