ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար...

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Կենտրոնական բանկից տեղեկացել է, որ այս տարի Հայաստանում պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 միլիոն դոլարի։ 3 օրվա ընթացքում 40 միլիոն դոլարով ավելացել է․

«Սա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են», - ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ դժվար է գերագնահատել խոշոր կապիտալի դերը տնտեսության զարգացման գործում, Հայաստանի Հանրապետությունում խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերն ունակ է լուծել։

«Մեր խնդիրն այն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ։ Տնտեսությունն ուժեղացնելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանը տաղանդավոր մարդկանց երկիր է։ ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը», - ասաց վարչապետը։