
Այսօր խորհրդարանում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում էր մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Ինչպես ներկայացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, Հայաստանում գործում է 30 մետաղական հանքավայր. «Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրերի նկատմամբ հարուցված են քրեական գործեր»:
Նրա խոսքով՝ հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում: