ՀՀ նախագահը տեղի տվեց ճնշումներին․ Էդմոն Մարո...

«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։

Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են նոր և ավելի վտանգավոր խնդիրներ։

Սա ոչ այլ ինչ է, քան հեղափոխությունից հետո ստեղծված ժողովրդավարացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հնարավորության մսխում»,-  այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին։