ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրան...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում նախագահ Քոչարյանի տանը, Քոչարյաններին պատկանող մի շարք հասցեներում կատարվել  են խուզարկություններ։ Կապարակնքվել են առևտրային ընկերությունները։

ԱԱԾ-ն ներխուժել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, ինչպես նաև կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։

Նշենք, որ սույն գործողություններին նախորդել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից, թե՝ «նստցնելու եմ, սնանկացնելու եմ» և բանավեճը Լևոն Քոչարյանի հետ։