ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ աշնա...

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ-պատգամավորները կգործուղվեն Լեհաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Գալստյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը նոյեմբերի 23-28-ը կգործուղվեն Վարշավա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: