ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի Գերմանիայի Բունդեսթագի ը...

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 7-9-ը կհյուրընկալի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը՝ պատգամավոր Քրիստիան ՀԱԱՍԵԻ գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից: Ինչպես նշվում է կարգադրությունում, պատվիրակությանն ընդունելու է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: