Hraparak.am-ը գրում է.
ՀՀ առաջին նախագահի եւ ՀՀ գործող վարչապետի խոսնակներն ինտենսիվ շփվում են։ Երեկ մեր թղթակիցը նրանց տեսել է Բուզանդի փողոցի վրա գտնվող, կառավարության շենքից ոչ այնքան հեռու գտնվող Թուֆենկյան հյուրանոցի սրճարանում։ Նրանք մեկ ժամից ավելի զրուցում էին։ Կարելի է՝ ենթադրություններ անել, թե ինչի մասին էին խոսում Վլադիմիր Կարապետյանն ու Արման Մուսինյանը։
Այս հանդիպման ականատեսները կարող են այլեւս իշխանությունների գործողությունների մեջ չփնտրել ՀԱԿ-ի ու ՔՊ-ի միջեւ կապերի այլ՝ կողմնակի ապացույցներ։ Նման հանդիպումները, եթե անգամ համաձայնեցված չեն իրենց անմիջական ղեկավարների կողմից, խոսում են Լեւոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյանի համագործակցության մասին։



