ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի կոչին՝ չայցե...

ՀՀ ԱԳ նախարարությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որով քաղաքացիներին արգելվում էր այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով:

«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- տեղեկացրին ԱԳ նախարարությունից:

Հիշոցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «գործընկերների խնդրանքով» իր կայքում տեղադրել էր հայտարարություն Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելությունների վերաբերյալ։ Նախարարությունը քաղաքացիներին կոչ էր անում չայցելել այդ տարածքներ, այլապես քաղաքացիները կարող են կրել վարչական ու քրեական պատասխանատվություն։

Հայտարարության համաձայն՝ Ուկրաինան ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը Ադրբեջանին և Վրաստանին ու քաղաքացիներին հայտնում, որ այդտեղ այցելությունների դեպքում նրանց վրա տարածվելու են այդ երկու երկրների օրենսդրությունները, որոնք էլ սահմանել են քրեական ու վարչական պատասխանատվություն այդ տարածքներ այցելելու համար։