
Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է․
«Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան,
1․ «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:
2․ Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեքկարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության ևբովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք ՍուրբԷջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումըվերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին:
Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ, ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար «Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6): Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար»: