Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց։
Politik.am-ը կապ հաստատեց նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ։
«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,-պատասխանեց Միկոյանը։



