Հեղափոխություն պետք է անել մեր մտածելակերպում...

«Հրաժարականի հարց չի քննարկվել, որևէ մարզպետի աշխատանքից դժգոհություն կամ գոհունակություն կոնկրետ չի հայտնվել»,-այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ մարզպետների հանդիպման մասին ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Հարցին՝ իր կարծիքով մարզպետն արդարացրե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հույսերը, Հունան Պողոսյանն ասաց. «Ես ինքնագնահատականներ չեմ տալիս»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ վիճակ է մարզում ներդրումների առումով, կա՞ն, օրինակ, համայնքապետեր, որոնք թաքցնում են համայնքաապատկան հողատարածքները, ինչ էլ դժվարացնում է ներդրողների աշխատանքը: Մարզպետը նախ նշեց՝ բոլոր ներդրումները չեն, որ կապված են հողատարածքների հետ, այնուհետև ավելացրեց.«Չկա այսօր որևէ մեկը, որ կարող է ինչ-որ ներդրողի խոչընդոտել, ավելորդ վարչարարությունը բացառում եմ»: Մարզպետը նաև հավելեց՝ «Ես չեմ բացառում դեպքեր, երբ հնի իներցիան գործում եմ, բայց ներկայումս բոլորը լծված են գործի, մասնավորապես մեր մարզում»:

Հարցին՝ հեղափոխությունը հասե՞լ է մարզեր, Պողոսյանը պատասխանեց.«Հեղփոխությունը մարզեր հասել է, մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պետք է անեն բոլորը, և առաջին հերթին՝ մտածելակերպում: Չեմ կարծում՝ ընդամենը մեկ տարում շատ տեսանելի արդյունքներ պետք է լինեին, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է»: 

Անդրադառնալով հարցին՝ նարկոթրաֆիկի դեպքերի բացահայտման հետ կապվախ ի՞նչ նորություններ կան՝ Հունան Պողոսյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել իրավապահ համակարգին.«Իրավական համակարգը շատ նորմալ աշխատում է՝ փոխհամագործակցված, ունեն տեսանելի արդյունքներ, եթե ուզում եք թվեր, պետք է դիմեք իրենց»: