Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի:
Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:
Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»,- գրել է նա:



