Հետաքրքիր է, արդյո՞ք Աննա-Էրատոն Կիև կգնար, ե...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Գաջեթներ ֆոսֆորի դիմաց

Աննա-Էրատոն Կիևում 1050 գաջեթ է նվիրել ուկրաինացի դպրոցականներին...

Սա  Աննա-Էրատոյի կողմից անինքնասիրության կամ էլ հայատյացության դրսևորում է...

Չի կարող նորմալ հայ կինը գաջեթներ նվիրի մի երկրի, թեկուզ աշակերտներին, որի ղեկավարությունը ֆոսֆոր էր նվիրում ադրբեջանցիներին, որ դա օգտագործի մեր զինվորների և խաղաղ բնակիչների դեմ, ինչպես նաև երկու տարի է շնորհավորի Ադրբեջանին Հայաստանին հաղթելու կապակցությամբ...

Ես հակված եմ այն մտքին, որ Աննա-Էրատոն ատում է հայերին և դիտավորյալ է այսպիսի այցերով և նվիրատվություններով նվաստացնում մեզ...

Հետաքրքիր է, արդյո՞ք Աննա-Էրատոն Կիև կգնար, եթե ԱշոԾիկը վառված լիներ ուկրաինական ֆոսֆորով...»: