Հետապնդումների ապօրինությունները չեն սահմանափ...

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լսումները կազմակերպելու համար  և հավաստիացնում եմ ձեզ որպես պատերի այն կողմում գտնված մարդ, որ շատ կարևոր է  երբ քաղբանտարկյալը, որը գտնվում է անազատության մեջ, ինչ-որ մի լրատվության, ինչ-որ մի ֆորմատով տեսնում է, որ իր մասին հիշում են և մենք չպիտի մոռանանք, որ ոչ միայն հանրաճանաչ մարդիկ են քաղբանտարկյալի կարգավիճակում, այլ նաև մարդիկ կան, որոնց անունը մենք կամ հանրային լայն շրջանակները չգիտեն, ուստի այսպիսի լսումներն ու քննարկումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Ուզում եմ առաջին հերթին ազատություն մաղթել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, հետո շուտափույթ ազատություն ու ուժեղ կամք մաղթել մեր սրբազան հայրերին, ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին, իմ պատգամավոր, ընկեր Արթուր Սարգսյանին, մեր մյուս երկու համայնքի ղեկավար ընկերներին»,- այս մասին ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։