Հետախուզվողը Կոտայքի մարզային վարչություն է ն...

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 18-ին վարչություն է ներկայացել Կամարիս գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը:

Հոկտեմբերի 23-ից նա հետախուզվում էր զենքի կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանության և հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: