Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գում...

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 19-ին գումարել է իր հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ 
  2. «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
  3. «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:

Օրակարգը հաստատելուց հետո, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։ 

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքերում։

Երկրորդ հարցը վերաբերում էր «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտին։ «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 10-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) է ներկայացրել հեղինակազորման հայտ: Ընկերության կողմից ներկայացված հայտի համաձայն տեսալսողական ծրագրի անվանումն է՝ «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» (ABC media): Ուսումնասիրելով ընկերության հայտը Հանձնաժողովը որոշեց բավարարել հայտը և հեղինակազորել ընկերությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության լիցենզիա ստանալու դիմումին։ «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով է ներկայացրել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմում: Ներկայացված դիմումի համաձայն Ընկերությունը նախատեսում է տեսալսողական ծրագրերի վերահաղորդումն իրականացնել IPTV եղանակով, ինչպես նաև վերահաղորդել 70 տեսալսողական ծրագիր։ Ուսումնասիրելով հայտը Հանձնաժողովը որոշեց բավարարել Ընկերության դիմումը։ Որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։