
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն որ տևական ժամանակ է տարբեր շինծու քրեական գործերով ուղիղ քաղաքական հետապնդման եմ ենթարկվել և իշխանության թիրախում եմ, դա պարզ էր, դա ավելի է ինձ ուժ տվել և իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիության համոզմունքներս ավելի է խորացվել:
Բայց այս ստահակ իշխանությունները երկար բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը...
Հերթական քրեական գործերից մեկով անցել են նաև մարդկայինի սահմանը և որպես վկա հարցաքննության են կանչել ընտանիքիս անդամների՝ Մորս, կնոջս, քրոջս...
Ընդամենը մեկ բան կասեմ.
Մեկա չեմ կոտրվելու, իմ ընտանիքը ևս ամուր է և գիտակցում է, որ պայքարս հանուն հայրենիքի է, իսկ Հայրենիքը բացարձակ արժեք է...