Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի եւ Ադ...

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան սահմանային զարգացումները։

Աքարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։

 Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։