ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ղազինյանը վստահ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ի նիստով խլելու է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան: Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ:
«ՀԷՑ-ի փաստացի խլումից հետո հնարավոր չէ, որ այն ազգայնացվի, ավելին, փորձ է կատարվելու վաճառել արտաքին որևիցե ներդրողի այն պարզ պատճառով, որ տեղի որևիցե գործարար չի համաձայնվի մտնել այս գործարքի մեջ: Երկու շահագրգիռ երկիր կա, որտեղից կարող են գնել արդեն խլված ՀԷՑ-ը՝ Թուրքիան ու Ադրբեջանը», – հայտնել է Ղազինյանը:



