Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հարավային Կ...

Նախագահի կողմից մտցված ռազմական դրությունը չեղարկելու պատգամավորների որոշումից հետո հազարավոր ցուցարարներ են գտնվում Հարավային Կորեայի խորհրդարանի շենքին մոտ հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Հրապարակում իրավիճակը հիմնականում հանգիստ է, տեղում ներկա են ոստիկանական պարեկային խմբեր և հեռուստատեսության ներկայացուցիչներ: Կուսակցական և արհմիությունների դրոշներով ակտիվիստները կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով երկրի ղեկավարին հրաժարական տալ։

Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեամետ ուժերը մաքրելու և  ​​սահմանադրական կարգը պահպանելու համար»։ Նրա խոսքով, իր դեմ իմպիչմենտի վարույթ իրականացնելու փորձերը սպառնում են կաթվածահար անել իշխանությունը։ Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը դադարեցնելու օգտին։ Նիստին ներկա են եղել 300 պատգամավորներից 190-ը, նրանք որոշումը կայացրել են միաձայն։

Սահմանադրության համաձայն՝ նախագահը պարտավոր է չեղարկել ռազմական դրությունը այն բանից հետո, երբ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկում: