Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդներ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվել են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում են 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Սահմանվել են նաև 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝ Առաջին դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Երկրորդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

3-12-րդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։