Հայտնի են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների...

ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին Մինսկում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում ընթացող խորհրդի ընդլայնված նիստում:

«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ Կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մինսկում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին», - ասել է նա: 

2025 թվականի հունվարի 1-ից Համագործակցության մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին: ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը: