Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել են շուրջ 30,000 մարդ։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը, որի տվյալներով՝ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր բնակվում է ավելի քան 6,000 մարդ։