Հայտնի է, թե ովքեր են կազմում Բաքու մեկնած հա...

Հայաստանի քաղհասարակության՝ Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, հաղորդում է asbarez.am-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: