
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գոլֆի մական է նվիրել։ Նվերը Զելենսկիին փոխանցել է ուկրաինացի զինծառայող, կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցևը, ով կորցրել էր ոտքը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբում՝ իր ընկերներին փրկելիս։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Զելենսկու խոսքով՝ գոլֆով զբաղվելն օգնել է Կարտավցևին ֆիզիկական և հուզական հավասարակշռությունը վերականգնելու հարցում։ Նա նաև ցուցադրել է տեսանյութ, որում տղամարդը կոչ է անում ԱՄՆ նախագահին օգնել Ուկրաինային արդար և երկարատև խաղաղությամբ ավարտել պատերազմը։
Թրամփը ընդունել է նվերը և տեսաուղերձ ձայնագրեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին։ Դրա դիմաց նա Ուկրաինայի նախագահին նվիրել է Սպիտակ տան խորհրդանշական բանալիները։