
Ալյասկայի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Բացի այդ, պատվիրակության կազմի մեջ են մտնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։
Ավելի վաղ Մոսկվան հայտնել էր հայտնել էր, որ ռուսական կողմից բանակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։