Չինաստանի իշխանությունները ավելի քան հարյուր ստորգետնյա տարածքներ են կառուցում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը, վկայակոչելով Ամերիկյան գիտնականների ֆեդերացիային։ Այն, որ չինական իշխանությունները նման հանքահորեր են կառուցում, հաստատվում են կոմերցիոն արբանյակների կողմից արված լուսանկարներով։ Այս պահին գիտնականները հաշվել են կառուցման ընթացքի մեջ գտնվող հարյուր տասը նման տարածք։ Որպես կանոն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ունեն միջուկային մարտական բաղադրիչ։ Սա առաջացրել է մասնագետների մտահոգությունը, ովքեր կանխատեսում են, որ Պեկինը ապագայի համար նվաճողական պլաններ է կազմում։



