Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքի...

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:

Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում է www.minurban.am կայքում հետևյալ հղմամբ:

Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել info@minurban.am էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ: