Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների արած արտահայտությանը՝ «ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում»։
Նրա խոսքով՝ այս պահին շատ բացեր կան, որը հնարավոր է ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով ի օգուտ Հայաստանի արդյունքներ ունենալ։
Նա իշխանությոններին որակեց աներես ու ասաց, թե ապշեցնում է նրանց պահվածքը.«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է», - ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը վաղուց է քաղաքականության մեջ։



