«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակին հրա...

Այսօր կեսօրին, երբ ուշքի եմ գալիս նախորդ ամբողջ օրը Հանրապետության հրապարակում անցկացնելուց հետո, սկսում եմ ստուգել բաց թողնված զանգերը և չկարդացված նամակները:

Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը