Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստ...

Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:

Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:

Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին: