Հայկական կողմը վստահեցրել է, որ երբեք հենակետ չի դառնա Իրանի դեմ քայլերի համար։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա հավելել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է փոխադարձ վստահություն։ «Մենք այս հարցով (TRIPP-ի հարցով – խմբ.) մշտական կապի մեջ ենք Հայաստանի ղեկավարության հետ։ Եթե այդ ճանապարհի նպատակը հնարավորությունները զարգացնելն ու խաղաղությանն աջակցելն է, ապա մենք դեմ չենք։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ մենք ունեինք մտահոգություն, որը կառուցողական առումով քննարկել ենք մեր հայ գործընկերների հետ», - ընդգծել է դեսպանը։



