«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում։ Այս անգամ Հայկ Սարգսյանը իր ուղեկիցների հետ այսցելել է Երևանի էլիտար ակումբներից մեկը։ Սարգսյանը, ինչպես հաճախ է պատահում, պատմության մեջ է հայտնվել։ Կատարվածը կողքից տեսանկարահանել են։ Ըստ մեր տեղեկությունների` տեսանկարահանված նյութը հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին։
Վարչապետ Փաշինյանը խիստ բարկացել է, քանի որ այս միջադեպը արձանագրվել է իր զգուշացումից հետո։ Մենք փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ պարզաբանում ստանալու համար։ Պատգամավորը մեր զանգերն անպատասխան թողեց։ Չնայած այս հանգամանքին, պատրաստ ենք հրապարակել մեր կողմից հրապարակված տեղեկատվության առնչությամբ նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի տեսակետը։