
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու։ Հարցեր էին հնչելու նաև դատախազների, պաշտպանների, դատարանի կողմից, որի հնարավորույթունը, ցավոք, այլևս չկա։
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Հայկ Հարությունյանը նախքան ինքնասպան լինելը բողոքել է, թե ՀՔԾ պու դատախազը ստիպում են իրեն ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանը եւ Գեղամ Պետրոսյանի դեմ, ասաց, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ այդ վարկածները լսելուց հասկացել է, թե ինչ պատվերների մասին է խոսքը։
«Խոսքն այն պատվերների մասին է, որ գլխավոր դատախազը կամ ՀՔԾ պետը կարող են շփվել որեւէ գործով, առանց բացառության, վկաների հետ, առավել եւս ճնշումներ գործադրել: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը և իրավական, և բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,-ասաց նա: