Ես ուզում եմ ասել, որ պատմությունը ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն է տալու։ Աջափնյակում քարոզարշավի ժամանակ մի կին ասել է Փաշինյանին։
«Սենց բան մի ասեք, հիմա Հանրապետականները հարձակվելու են ձեզ վրա»,- պատասխանել է Փաշինյանը։ Նա նաև անդրադարձել է Մակրոնի հետ հանդիպմանը:
«Մակրոնի հետ պետական բաժակաճառը հրապարակվե՞լ է, այո, խորը ապրումներ կար իմ մեջ, դուք ճիշտ նկարագրեցիք»,- նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով քաղաքացու հիշատակած ճանապարհների քանդված լինելու ու կրպակներին ջուր ու հոսանք մատակարարելու թեմային, Փաշինյանն ասաց՝ վերքերիս աղ մի լցրեք:
«Մեծ պրոբլեմ է, նույնիսկ տեղ կա, որ մայրուղու վրա է դա արվում, տուգանքներ լինում են տենց դեպքերում, բայց արդեն քանդած է լինում: Հիմա աշխատելու ենք մեր ասֆալտ արած տեղերում ենթակառուցվածքները գույքագրենք, որ քանդելու կարիք չլինի»:



