Անդրեյ Երմակի նկատմամբ երկամսյա կալանք է սահմ...

Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը երկամսյա կալանք է սահմանել Նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ՝ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ Նրա համար նշանակվել է գրավ՝ 140 միլիոն գրիվնայի չափով (մոտ 3,2 միլիոն դոլար), հաղորդում է BBC-ն:

140 միլիոն գրիվնայի (3.2 միլիոն ԱՄՆ դոլար) գրավը վճարելու դեպքում Երմակին պարտավորեցրել են չբացակայել Կիևից, հանձնել արտասահմանյան անձնագրերը, ձեռնպահ մնալ սույն գործով անցնող մի շարք անձանց հետ շփվելուց, այդ թվում՝ Տիմուր Մինդիչի, նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի և գուշակ Վերոնիկա Անիկեևայի հետ:

«Ես այդքան փող չունեմ»,- դատարանում հայտարարել է Երմակը: Միևնույն ժամանակ նա ասել է, որ ունի բավարար թվով ընկերներ, ծանոթներ և հույս է հայտնել, որ նրանք կկարողանան օգնել այդ հարցում:

«Որպես մարդ, ով մնացել է Կիևում՝ Նախագահի գրասենյակում 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ շատերն ասում էին, որ Կիևը կկործանվի մի քանի ժամում, մի քանի օրում, ես բավականին ուժեղ մարդ եմ»,- հավելել է նա՝ մեկնաբանելով բանտախցում հայտնվելու հավանականությունը:

Երմակը նաև կրկնել է, որ մերժում է ցանկացած մեղադրանք։