ՀՀ անվտանգությունը կախված է եղել մեկ բևեռից,...

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարի դիացիական հարաբերություններ չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավորն է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,– հայտարարեց նա։