Հայաստանը ՇՀԿ անդամակցության հարցում տեսնում...

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,–տեղեկացրել է խոսնակը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը։