Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքո...

«Ընդամենը երեկ այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ՝ վենդետայի այսպես ասած անոնսը տվեցիք, և այսօր առավոտ ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները հայտնվեցին Քոչարյան ընտանիքի բնակարանում։

Ի դեպ, հանրային բևեռացման, քաղաքական հետապնդումների, ատելության խոսքի, բռնության մթնոլորտի բարձր աստիճանն արձանագրվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից։

Պետական գաղափարախոսությունները պատմականորեն բնորոշ են հատկապես այն ավտորիտար ռեժիմներին, պարոն Փաշինյան, որտեղ պետությունը քաղաքացիներին պարտադրում է գաղափարների շրջանակ։ Կարծում եմ՝ պիտի որ այս մասին իմանաք։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծություն։

Ուստի պիտի արձանագրենք, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ քաղաքացիներին պարտադրվող՝ Քաղաքացիական պայմանագրի ոչ հայկական ծագման իդեոլոգիան, և չկա որևէ իրավական ակտ, որով այս, ուրեմն, գաղափարախոսությանը պաշտոնական կարգավիճակ է շնորհվել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։