Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում նվազեց...

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հստակ քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու Ռուսաստանից անվտանգության կախվածությունը: Մենք հիշում ենք նաև, որ անցյալ տարի հոկտեմբերի 17-ին պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է այնքան մոտ լինել Եվրոպային, որքան Եվրոպան հնարավոր կհամարի:

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունն ու քայլերը, որոնք այդ երկիրը մոտեցնում են Եվրամիությանը:

Եվրախորհրդարանը պետք է քաղաքական պատասխան տա, առաջարկի Հայաստանի հետ իրական հարաբերությունների ապագայի հավակնոտ օրակարգ:

Հայաստանը ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը կվայելի ինտեգրման լիարժեք առավելությունները:

ԵՄ-ն պետք է քայլ առ քայլ մշակի լայն քարտեզ՝ Հայաստանը նախապատրաստելու ԵՄ-ին մերձեցմանը, ներառյալ նրա՝ թեկնածուի կարգավիճակը։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ռուսաստանը զայրացած կարձագանքի Հայաստանի նման խիզախ պահվածքին, և դա կդառնա անվտանգության ու տնտեսական մարտահրավեր Հայաստանի համար:

Հայաստանը Եվրամիությունից և արևմտյան ժողովրդավարությունից երաշխիքների կարիք ունի, և Եվրամիությունը պետք է ընդունի Ռուսաստանի կողմից Հայաստանի համար ստեղծված տնտեսական մարտահրավերները:

Հայաստանի եվրոպական հեռանկարը կայունության հաստատման միակ ճանապարհն է: Դա շահավետ կլինի նաև Ադրբեջանի համար»,- նշել է եվրապատգամավորը: