Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմա...

Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի» հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը  Faro di Roma-ին և Eurasiaticanews-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Հայաստանը, ժխտելով խաղաղության համար այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման ուղիներ ընտրելով, անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը»։

«Երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մտել են վճռական վերջնական փուլ, և ես այստեղ եմ վերահաստատելու Ադրբեջանի ամուր հանձնառությունը Հայաստանի հետ կայուն, անվտանգ և անշրջելի խաղաղության հասնելու համար:Այս նպատակին հասնելու համար մեր սուրբ պարտքն է ապահովել, որ ապագա խաղաղության համաձայնագիրը բացարձակապես, նույնիսկ տեսականորեն, անհնարին դարձնի ցանկացած վերադարձ տարածքային պահանջներին, ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին: Ադրբեջանը բավականաչափ տուժել է այս աղետից և կցանկանար կանխել այս սցենարի կրկնությունը ապագայում»,- ասել է նա։