Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության Մեքքայի համաձայնագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի նկատմամբ արտաքին զինված հարձակման դեպքում։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։

«Ընդունվել է որոշում՝ հաստատել կից ներկայացված «Թուրքիայի Հանրապետության, Պակիստանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը», որը ստորագրվել է 2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում», — ասվում է նախագահի հրամանագրի տեքստում։

Պակիստանը և Սաուդյան Արաբիան ավելի վաղ ավարտել էին համաձայնագրի վավերացման ընթացակարգերը։ Փաստաթուղթը նախատեսում է ուժի մեջ մտնել վերջին վավերագիրը համաձայնագրի շրջանակում ստեղծված համատեղ պաշտպանության կոմիտեի քարտուղարությանը հանձնելուց հետո։

Հիշեցնենք՝ երեք երկրները Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են օգոստոսի սկզբին։ Փաստաթղթի համաձայն՝ մասնակիցներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։