Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցելու անհրաժեշտության մասին՝ երիտասարդներին ընթերցանությանը վարժեցնելու համար։
Պետության ղեկավարը ելույթ է ունեցել Մոսկվայում, «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» համաժողովի շրջանակում դպրոցականների և ուսանողների հետ հանդիպմանը։ «Ժամանակին մեզ մոտ մզկիթներ կառուցելը նորաձև էր, իսկ ես կարծում եմ, որ պետք է գրադարաններ կառուցել», — ասել է նա։
Տոկաևը հայտնել է, որ շուտով Աստանայում և Ալմաթիում «Ընթերցող ազգ» նախաձեռնության շրջանակում կբացվեն շուրջօրյա նախագահական գրադարաններ։ Նրա կարծիքով՝ անհնար է քննադատական մտածողություն զարգացնել միայն «կոճակներ սեղմելով». դրա համար պետք է կարդալ։
Ղազախստանի նախագահը պատմել է, որ նեյրոցանցերը կարող են «Պատերազմ և խաղաղություն» վեպի համառոտ բովանդակությունը ներկայացնել 25 էջով՝ մնացածը բաց թողնելով որպես անկարևոր։ Դասական գրականության նկատմամբ նման մոտեցումը նա անվանել է «վտանգավոր պարզեցում»։



