
Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այն կա, դա տեղի կունենա կարճ ժամկետներում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմից որևէ նախապայման չկա և վստահեցնելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։