Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի»,-ասել է նա։



