Երևանում 2026 թվականի գարնանը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս միջոցառման կազմակերպման համար 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է ծախսել շուրջ 1 միլիարդ դրամ։
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար», -այս մասին այս տարվա ապրիլին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն անցկացվեց այս տարվա գարնանը՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում՝ այս տարվա աշնանը։
2026–ի աշնանը գագաթնաժողովը կհյուրընկալի Իռլանդիան, հաջորդ տարի՝ 2027-ին, Շվեյցարիան ու Հունաստանը, 2028-ին՝ Ադրբեջանն ու Լատվիան:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։



