Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը, իսկ ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա: Այս մասին Life.ru-ի հետ զրույցում` Վալդայ ֆորումի շրջանակներում ասել է ՀՀ կառավարության նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանը։
«Կարծում եմ, որ Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը։ [Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը], կապրենք, կտեսնենք»,- ասաց նա։
Կառավարության նախկին ղեկավարը հավելեց, որ հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերում տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Նրա կարծիքով՝ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար։