«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրե...

Այսօրվա մեր հանդիպման նպատակը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության հաշվետվությունն է՝ հաշվի առնելով, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը՝ այդ սկզբունքին համաձայն և հավատարիմ ներկայացնում ենք առաջին տարվա մեր հաշվետվությունը։ Այս մասին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ հասցրել են հաջողությամբ իրականացնել  հինգ տարբեր ծրագրեր:

«Առաջին նախաձեռնությունը, որ իրականացրել ենք, եղել է Կառավարությանն ուղղված պահանջ-առաջարկները: Ի՞նչ ենք արել մենք: Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների խորքային վերլուծություն, այնուհետև դրանց լուծման ուղիների մշակում և պահանջ Կառավարությունից, որպեսզի դրանք ի կատար ածվեն: Դրանք թվով 18-ն են, բայց, իրականում մշակած խնդիրները գերազանցում են 100-ը: Մենք որոշել ենք դրանք այլևս չներկայացնել Կառավարությանը։ Հետագայում, իհարկե, հասարակության հետ կդարձնենք քննարկման առարկա և ծրագրային դրույթներ մեր հայրենակիցների հետ՝ Հայաստանի առջև ծառայած խնդիրները լուծելու նպատակով», - նշեց Սարգսյանը։