Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- լրագրողներին ասել է Գալուզինը՝ մերձավոր արտասահմանի երկրների հետ փոխգործակցության թեմայով ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստի արդյունքներով։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ միաժամանակ գտնվելն ըստ սահմանման անհնար է։
Պուտինը մայիսի 9-ին առաջարկել էր Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը։



